Ժոաու Ֆելիքսը չի ցանկացել ընտրություն կատարել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի միջև։
«Ես չեմ սիրում այս հարցին պատասխանել: Կրիշտիանուն օրինակ է բոլոր պորտուգալացիների համար: Մեսսին հրաշալի խաղացող է։ Երկուսն էլ հիանալի են, և ես պետք է վայելեմ դա որքան հնարավոր է, քանի որ նրանց դարաշրջանը մոտենում է ավարտին: Մենք պետք է վայելենք նրանց խաղը:
Ես չեմ ընտրի նրանցից մեկին, քանի որ Կրիշտիանուի երկրպագուները կբարկանան ինձ վրա, եթե ես ընտրեմ Մեսսիին, իսկ եթե ես ընտրեմ Ռոնալդուին, ապա Մեսսիի երկրպագուները կզայրանան»,- ասել է պորտուգալացի կիսապաշտպանը Nude Project-ին տված հարցազրույցում։