Ֆրանսիայի հավաքականի ավագ Կիլիան Մբապեն տպավորիչ նվաճման է հասել ազգային թիմի կազմում։
25-ամյա խաղացողը, որը Ֆրանսիայի հավաքականում հանդես է գալիս 2017 թվականի մարտի 25-ից, ազգային թիմում իր նորամուտից ի վեր մասնակցել է Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բոլոր հանդիպումներին՝ լինելով այդ մրցաշարերում մրցակիցների դարպասին ամենաշատ հարված կատարած ֆուտբոլիստը։
Նա նաև ամենաշատ գոլային ներգրավվածություն ունեցող խաղացողն է՝ իր ակտիվում ունենալով 15 օգտակար գործողություն՝ 12 գոլի և 3 գոլային փոխանցման տեսքով։