fbpx
Աշխարհ

Վրաստանը նախատեսում է Հայաստանի հետ սահման տանող նոր մայրուղի կառուցել

Վրաստանը նախատեսում է նոր մայրուղի կառուցել դեպի Հայաստանի հետ սահման։

Ինչպես հայտնում է Կովկասյան բյուրոյի Տելեգրամ-ալիքը, Ռուսթավի քաղաքից մինչև երկրի Մառնեուլիի շրջանում գտնվող Սադախլո անցակետը կձգվի 29,3 կիլոմետր երկարությամբ չորս գոտի։

Sputnik-Վրաստանի փոխանցմամբ՝ շինարարության արժեքը կկազմի 250 մլն եվրո և ֆինանսավորվելու է Եվրոպական ներդրումային բանկի կողմից։

Նախագծի իրականացման մրցույթը կհայտարարվի առաջիկայում։

Ադրբեջանական լրատվամիջոցները, հայտնելով տեղեկության մասին, նշել են, թե ըստ նախագծի՝ ճանապարհն անցնելու է էթնիկ ադրբեջանցիներով բնակեցված վրացական գյուղերով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ