fbpx
Աշխարհ

Բլինկենն ու Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հեռախոսով քննարկել է ուկրաինական հակամարտությունը և Գազայի հատվածում տիրող իրավիճակը։

Այս մասին հայտնել է Անկարայում դիվանագիտական աղբյուրը։

«Այսօր Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Գազայի հատվածի վերջին իրադարձությունները և Ուկրաինայում տիրող իրավիճակը։

Ֆիդանը նշել է Գազայի հատվածում մշտական հրադադարի արագ ապահովման կարևորությունը և ընդգծել, որ անհրաժեշտ է վերացնել տարածաշրջան մարդասիրական օգնության առաքման խոչընդոտները։

Նա ասել է, որ Իսրայելի հարձակումը Ռաֆահի վրա անընդունելի է»,- ասել է աղբյուրը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ