fbpx
Աշխարհ

Ճապոնիայի իշխանությունները զանգվածային տարհանում են հայտարարել

Ճապոնիայի իշխանությունները շաբաթ հրամայել են տարհանել տասնյակ հազարավոր մարդկանց երկրաշարժից տուժած Իսիկավա շրջանից, քանի որ «աննախադեպ» անձրեւները հեղեղումներ եւ սողանքներ են առաջացրել։

Մոտ 10 գետեր դուրս են եկել հուներից, տեղեկացրել է հողօգտագործման նախարարության ներկայացուցիչ Մասարու Կոձիման։ Երեք մարդ անհետ կորել է Իսիկավայում, տեղեկացրել է NHK պետական ընկերությունը։ Նրանցից երկուսին քշել է գետը։

Մեկ մարդ անհետ կորել է Վաձիմայում, փրկարարները փորձում են հաստատել եւս մեկ մարդու կորստյան լուրը, AFP-ին տեղեկացրել է տեղի պաշտոնյան։

Շատ շենքեր հեղեղվել են, իսկ սողանքները փակել են որոշ ճանապարհներ, նշվել է Իսիկավայի կառավարության հայտարարությունում։ Վաձիմա, Սուձու քաղաքները, ինչպես նաեւ Նոտոն մոտ 44 700 բնակիչների տարհանում են իրականացնում, տեղեկացրել են պաշտոնյաները։

Ճապոնիայի օդերեւութաբանական գործակալությունը (JMA) տեղեկացրել է, որ նախազգուշացում է հրապարակել Իսիկավայի համար վտանգի բարձր մակարդակի մասին՝ զգուշացնելով «կյանքին սպառնացող իրավիճակի» մասին։

«Աննախադեպ մակարդակի ուժեղ անձրեւ է տեղում», լրագրողներին ասել է օդերեւութաբան Սատոսի Սուգիմոտոն։ Առավոտյան Վաձիմայում գրանցվել է մեկ ժամում ավելի քան 120 միլիմետր տեղում, ինչը ամենաուժեղ անձրեւն է 1929թ. համեմատական տվյալների հայտնվելու պահից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ