Քենդալ Ջենները մասնակցել է Bottega Veneta-ի գարուն/ամառ 2025 շոուին՝ ցուցադրելով իր նոր շեկ մազերը եւ ներկայանալով շագանակագույն զգեստով։
Նրա համեստ զգեստը օձիքով էր, երկար թեւերով ու մաքսի կիսաշրջազգեստով: Նրա գոտկատեղի ձախ կողմում տեղադրված էր ոսկե բրոշ, որը կերպարին ամրություն էր հաղորդում: Զույգ ոսկե օղակաձեւ ականջօղերն ու սեւ կաշվե կլատչն ամբողջացրել էին նրա տեսքը:
Իհարկե, նրա շեկ վարսերն իրականում ծառայել են որպես մեկ այլ աքսեսուար: Ջենների թարմ ներկած մազերը աչքի էին ընկնում նրա մուգ զգեստի ֆոնին։