Ամերիկացի հայտնի երաժիշտ Փի Դիդիի դեմ նոր մեղադրանքներ են առաջադրվել: Յոթ նոր քաղաքացիական հայց է ներկայացվել, որոնցից մեկում նշվում է, որ տուժողը եղել է ընդամենը 13 տարեկան: Հայցվորներից երեքական կանայք և տղամարդիկ են: Նրանցից գրեթե բոլորը պնդում են, որ Փի Դիդին իրենց թմրանյութեր է տվել: Մի կին պատմել է, որ 2000 թվականին MTV-ի մրցանակաբաշխության երեկույթի ժամանակ է տեղի ունեցել միջադեպը: Ներկայումս Փի Դիդին կալանքի տակ է և սպասում է դատավարության:
Փի Դիդիի դեմ ևս 7 հայց է ներկայացվել
By
Posted on