Նոր Tesla Model Y-ը կսկսի հավաքվել չինական Gigafactory-ում։ Ինչպես հայտնում է CarNewsChina-ը՝ վկայակոչելով չինական լրատվամիջոցներին, Model Y-ի արտադրությունը Շանհայի գործարանում կարող է սկսվել արդեն հոկտեմբերի 22-ին, սակայն սկզբում էլեկտրամոբիլները հավաքման գծից դուրս կգան թեստային ռեժիմով՝ օրական 12 օրինակ։ Մոդելի թողարկումը տեղի կունենա խիստ գաղտնիության պայմաններում, իսկ ընկերության աշխատակիցներին հասանելի կլինի սմարթֆոնները, գրում են չինացի բլոգերները։

