fbpx
Աշխարհ

Բլինքենը մեկնել է Մերձավոր Արևելք

Միացյալ Նահանգների պետքարտուղարը մեկնել է Մերձավոր Արևելք՝ տեղում արդեն մեկ տարի շարունակվող ու ընդարձակվող պատերազմը կանգնեցնելու։

Սա Բլինքենի արդեն 11-րդ այցն է անցած հոկտեմբերից, երբ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված պաղեստինյան «Համաս» խմբավորումը հարձակվեց Իսրայելի վրա՝ գերեվարելով հարյուրավոր մարդկանց։ Ի պատասխան, Իսրայելը մեկ տարի է՝ չի դադարեցնում հարձակումները Գազայի հատվածում, վերջին ամիսներին էլ թիրախավորել է Իրանի աջակցությունը վայելող, ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Հեզբոլա»-ի առաջնորդներին՝ ներխուժելով Լիբանան։

Հրադադար հաստատելու ջանքերը մինչ օրս արդյունք չեն տվել, Իսրայելը նաև Իրանին է սպառնում հարվածներ հասցնել ի պատասխան հոկտեմբերի 1-ի հրթիռակոծման։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ