fbpx
Սպորտ

Ռեալը կարող է իր աստղին բաց թողնել Պրեմիեր լիգա

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն կարող է տեղափոխվել Մառախլապատ Ալբիոն, հայտնում է Fichajes-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ «Արսենալն» ու «Լիվերպուլը» ծրագրում են Մադրիդի «Ռեալին» խոշոր տրանսֆերային առաջարկ կատարել 23-ամյա խաղացողի համար։ Նշվում է, որ «սերուցքայինները» պատրաստ են բրազիլացուն բաց թողնել ողջամիտ գնով։ Ռոդրիգոն «Ռեալում» հանդես է գալիս 2019 թվականից։

Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը մադրիդյան գրանդի կազմում մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Ռոդրիգոյի գործող պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականը: Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 110 միլիոն եվրո։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ