fbpx
Քաղաքականություն

«Եվրամիությանը հետաքրքրում է, որպեսզի համագործակցությունը կայուն շարունակվի», – Կոնրադ Զաշտովտ

«168 Ժամ» թերթի հետ զրույցում լեհ վերլուծաբան Կոնրադ Զաշտովտը, անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ասել է.

«Եվրոպայում հետևում են ներքաղաքական զարգացումներին և սպասում ընտրությունների արդյունքում ձևավորվելիք խորհրդարանի աշխատանքին ու ներքաղաքական կյանքի կայունացմանը: Եվրոպայում, մասնավորապես, հետաքրքրությունը պայմանավորված է այն երկկողմ ծրագրերով, որոնք կան Հայաստանի և Եվրամիության օրակարգում: Այս ընթացքում ծրագրերն ակտիվ առաջ չեն ընթացել, ՀՀ-ԵՄ համաձայնագրում, որոշ տեղեկությունների համաձայն, փոփոխություններ են տեղի ունենում, մշակվում և այլն: Եվրամիությանը հետաքրքրում է, որպեսզի համագործակցությունը կայուն շարունակվի, հետաձգումներ չլինեն, քանի որ դրանք կարող են կիսատ թողնել սկսված կարևոր գործընթացները Հայաստանի և Եվրամիության հարաբերություններում: Եվրամիության համար կարևոր են ժամկետները, դրանց պահպանումը, երբ դրանք խախտվում են, լուրջ խնդիրներ են առաջանում»:

«Այս փուլում ամեն ինչ հասկանալի չի եղել, սխալներ ևս եղել են, դժգոհություններ Հայաստանի ներսում ևս կան: Գուցե դրանք պայմանավորված են այն փուլով, որում Հայաստանն էր, ՀՀ իշխանությունների փորձի բացակայությամբ: Սակայն կարևոր է, որ ընտրություններից հետո լուրջ աշխատանք իրականացվի՝ արտաքին քաղաքական վեկտորները հստակեցնելու ուղղությամբ, քանի որ բոլորն ունեն սպասելիքներ, ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ ոչինչ չի փոխվել, սակայն նաև այդ գիծը կասկածի տակ առնող քայլերի են դիմում», – ասել է նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ