«Ֆորմուլա 1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի ընտանիքին տեսել են Մայորկա կղզում, այս մասին հայտնում է «Советский спорт»-ը:
Ըստ տեղեկության` գերմանացին եղել է ընտանիքի անդամների հետ: Մինչ օրս նա չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, դրա համար նրա հետ շրջում է նաև բժշկական անձնակազմը:
Ականատեսները պնդում են, որ գերմանացի մարզիկին տեսել են ուղղաթիռի ուղևորների մեջ, որոնց թվում է եղել նաև Միխայելի եղբայրը՝ Ռալֆը:
«Ֆորմուլա 1»-ի նախկին ավտոարշավորդը չէր երևացել հանրությանը 2013 թվականից, երբ լեռնադահուկային հանգստավայրում դժբախտ պատահարի զոհ էր դարձել:
Հաղորդում է shantnews.am-ը։