50 տարեկանում մահացել է The Prodigy խմբի վոկալիստ Կիտ Ֆլինտը: The Sun պարբերականը հայտնում է, որ երաժշտին առավոտյան մահացած են գտել Դանմոու քաղաքում գտնվող իր տանը:
Նախնական զննությամբ ոստիկանությունը չի հայտնաբերել բռնության հետքեր: Մահվան վերաբերյալ դեռ նոր մանրամասներ չկան:
Ֆլինտը ծնվել է Լոնդոնում 1969թ.: 1990թ. նա դարձավ The Prodigy էլեկտրոնային խմբի պարողը, իսկ այնուհետ խմբի հիմնական վոկալիստը: Նա կատարել է խմբի ամենահայտնի «Firestater» և «Breathe» կոմպոզիցիաները: