«Ռեալ»-ի հարձակվող Վինիսիուս Ջունիորը վնասվածք է ստացել Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի՝ «Այաքս»-ի դեմ պատասխան խաղում: Այս մասին տեղեկացնում է «արքայական ակումբ»-ի պաշտոնական կայքը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ բուժզննումից հետո պարզ է դարձել, որ 18-ամյա ֆուտբոլիստի վնասվածքի ապաքինման համար մոտ 2 ամիս կպահանջվի:
Հիշեցնենք, որ այդ խաղում «սերուցքայիններ»-ը 1:4 հաշվով զիջել էին հոլանդական թիմին և դուրս մնացել մրցաշարի հետաագա պայքարից:
Հաղորդում է sportal.am-ը։