Բուենոս Այրեսի Jorge Newbery օդանավակայանը, որը սպասարկում է տարածաշրջանային չվերթների մեծ մասը, նաև մի շարք միջազգային թռիչքներ, սանիտար ինքնաթիռի հետ կապված միջադեպից հետո ժամանակավորապես չի աշխատում, հայտնում է Քաղաքացիական ավիացիայի ազգային ծառայությունը:
Առաջիկա ժամերի բոլոր թռիչքները կամ չեղարկվել են կամ հետաձգվել, վկայում է օդանավակայանի առցանց չվացուցակը:
«Օդանավակայանը ժամանակավորապես չի աշխատում սանիտար ինքնաթիռի պատճառով, որը ժամանել է Ռոսարիո քաղաքից եւ վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց: Երկու օդաչուները եւ բժիշկները չեն տուժել», – հաղորդում է ծառայությունը:
Ակտիվացվել է նման դեպքերի համար գործող հատուկ կարգը: Դեպքը տեղի է ունեցել Արգենտինայի մայրաքաղաքում վատ եղանակային պայմանների ժամանակ: Մոտավորապես 19:00-ին Բուենոս Այրեսում ուժեղ քամի է բարձրացել և հորդառատ անձրև տեղացել: Ներկայումս տարերքը հանդարտվել է:
Բուենոս Այրեսի ամենախոշոր օդանավայականը՝ Ezeiza-ն, որը սպասարկում է միջազգային չվերթների մեծ մասը, ընդունում եւ ուղարկում է ինքնաթիռներին: