fbpx
Ժամանց

Ոտնձգությունների մեջ մեղադրվող Google-ի նախկին աշխատակիցը 45 մլն դոլար է ստացել

Alphabet-ի տնօրենների խորհուրդը համաձայնել է Google-ի նախկին թոփ մենեջեր Ամիթ Սինգհալին 45 մլն դոլար վճարել՝ 2016-ին աշխատանքից հեռացվելուց հետո, հաղորդում է The New York Times-ը։

Պարբերականի տվյալներով՝ Սինգհալն ընկերությունը լքել է ոտնձգություններ կատարելու մեղադրանքների պատճառով։

Alphabet-ը կվճարի նաև Google-ի ևս մի քանի բարձրաստիճան աշխատակիցների, որոնց ոտնձգությունների մեջ են մեղադրել։

Ընկերությունը չի նշել թոփ մենեջերներին աշխատանքից հեռացնելու պատճառը։

Աղբյուրը՝ 1in.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ