Չինաստանի կենտրոնական Շանսի նահանգում տեղի ունեցած սողանքի հետևանքով երկու մարդ է մահացել, ևս 17-ն անհետ կորել:
Չինաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությանը նշում է, որ սողանքը վրա է հասել Ցզաոլինի գյուղի մի քանի տների վրա մարտի 15-ին, ժամը 18:10-ին (Մոսկվայի ժամանակով 13: 20-ին), սակայն դեպքի մասին տեղեկատվությունը միայն հիմա է հայտնվել:
Ճշտվում է, որ փլատակներում հայտնվել է տեղի հիվանդանոցի մի մասը, վարկային միավորման շենքը և բաղնիքը: