ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն աջակցում է Օպերայի տարածքի սրճարանների ապամոնտաժման որոշմանը։ Այս մասին նա մարտի 18-ին ասաց լրագրողների հետ զրույցում։
«Ես կարծում եմ՝ հասարակության արձագանքը նույնպես ադեկվատ է, նմանատիպ քաղաքականությունը քաղաքապետարանի կողմից պետք է շարունակական լինի, որովհետև խոսքը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի ամենակենտրոնի մասին է»,- ասաց նա:
Ավինյանը վստահեցրեց, որ ոչ մի արտոնյալ չի լինելու: