Վենեսուելացի գեներալ Կառլոս Ռոտոնդարոն երկուշաբթի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին ճանաչել է Բոլիվարյան Հանրապետության նախագահ: Համապատասխան հայտարարությունը նա արել է NTN24 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
«1987 թվականին ես երդում տվեցի պաշտպանելու հայրենիքը և նրա համար տալու կյանքս: Սակայն, այդ երդումը չէր նշանակում պաշտպանել անձեռնհաս և կոռումպացված կառավարություն: Անշուշտ, ես Խուան Գուայդոյին Վենեսուելայի ժամանակավոր նախագահ եմ ճանաչում», – ասել է նա:
Ռոտոնդարոն երկրի զինված ուժերին էլ է կոչ արել «վարվելու հենց այդ կերպ»: «Ես դավաճան չեմ, ես միշտ նվիրված եմ իմ հայրենիքին»,- հավելել Է նա: Նշվում է, որ ներկայում գեներալը Կոլումբիայի տարածքում է, որի իշխանություններից նա ապաստան է խնդրել: