fbpx
Աշխարհ

Ավստրալիայի վարչապետը Էրդողանի հայտարարության պատճառով կանչում է Թուրքիայի դեսպանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նոր Զելանդիայում ուրբաթօրյա նամազի ընթացքում կազմակերպված եւ 50 հոգու մահվան պատճառ դարձած հարձակումը ոչ թէ անհատական, այլ ամբողջովին կազմակերպված է համարում:

Նա մասնավորապես ասել է. «Շարլի Հեբդո իրադարձությունում ամբողջ աշխարհը Եվրոպայում միացե՞լ է: Միացել է: Իսկ այս իրադարձության ժամանակ Եվրոպան ձայն բարձրացրե՞ց: Ոչ: Եվրոպայից մինչեւ հիմա ոչ մի բան չենք լսել: Արեւմտյան մամուլը գործը խորամանկությամբ է կատարում»:

«15 տարվա նման մի բանի մասին են խոսում: Այսինքն 50 մուսուլման այնտեղ նահատակվում է: Նրանց պատիժը առնվազն 15 տարի է լինելու: Հնարավոր է՞ այսպիսի բան: Սա ընդունելի՞ է»,-հավելեց Էրդողանը։

Այս հայտարարությանն ի պատասխան՝ Ավստրալիայի վարչապետ Սկոտ Մորիսոնը հայտարարել է Թուրքայի դեսպանին կանչելու մտադրության մասին։ Նշվում է, որ նա վիրավաորական է համարել այդ հայտարարությունը, քանի որ հրաձգության իրականացման համար ձերբակալվածներից մեկն ավստրալացի է։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Թուրքիայում հակամուսուլմանական հայացքներով ավստրալացիները կկրկնեն իրենց նախնիների ճակատագիրը, ովքեր Գալիպոլիի ճակատամարտից հետո լքել են Թուրքիայի տարածքը «դագաղներով»։

«Ես դա համարում եմ շատ վիրավորական մեկնաբանություն, ես այսօր կկանչեմ Թուրքիայի դեսպանին՝ հանդիպում անցկացնելու և այդ հարցերը քննարկելու համար»,- ասել է Մորիսոնն ավստրալական ABC հեռուստաալիքին։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ