Պետերբուրգի կենտրոնում Պետական Էրմիտաժը մարտի 21-ին փակվել է ականապատման վերաբերյալ հաղորդումների պատճառով: Այս մասին տեղեկանում ենք «Վկոնտակտե» սոցցանցում թանգարանի էջից: «Պետական Էրմիտաժը տեղեկացնում է. թանգարանի մուտքը փակ Է: 2019 թվականի մարտի 21-ին Էրմիտաժի մի քանի աշխատակիցներ էլեկտրոնային փոստով հաղորդումներ են ստացել շենքի ականապատման մասին»,-ասված է հաղորդագրության մեջ: