fbpx
Աշխարհ

Brexit-ի չեղարկման մասին խնդրագիր է ստորագրել 2,6 միլիոն բրիտանացի

Եվրամիությունից երկրների ելքը կարգավորող 50-րդ հոդվածը չեղյալ հայտարարելու, նաև ԵՄ-ում Մեծ Բրիտանայի անդամակցությունը պահապանելու պահանջով միջնորդագիրը ստորագրել է ավելի քան 2.6 միլիոն բրիտանացի: Էլեկտրոնային դիմումը զետեղվել է Բրիտանական խորհրդարանի պաշտոնական կայքում:

Երկրի խորհրդարանում միջնորդագրերի հարցով հանձնաժողովը Twitter- ում նշել է, որ ստորագրման արագությունը վերջին ժամանակների համար դարձել է «ամենաարագ գործընթացը, որի կայքը երբևէ ստիպված էր գործ ունենալ»:

Երեկ` մարտի 21-ին, Եվրամիությունը հավանություն է տվել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալը հետաձգելուն: Մեծ Բրիտանիան պետք է դուրս գա Եվրամիություն մայիսի 22-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ