Երևանի ավագանու այսօրվա արտահերթ նիստում «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիփան Ասատրյանը հարց ուղղեց Հայկ Սարգսյանին այն մասին, որ 20 միլիոն դրամով պակասել են թեքահարթակների կառուցման ծախսերը, ինչին փոխքաղաքապետը պատասխանեց.
«Իրականում անհրաժեշտ աշխատանքների ծավալը ոչ թե 20 միլիոնով նվազել է, այլ մենք 2018-ի դեկտեմբերին հաստատեցինք բյուջեն, և մասնագետների հետ գույքագրում իրականացնելուց հետո պարզվեց, որ այդ գումարն ավել է պլանավորված: 2019-ի բյուջեն այս հարցում նախորդ տարվանից 80 միլիոն դրամով ավելի է. այդ գումարը բավարար է թեքահարթակների կառուցման համար»:
Սիփան Ասատրյանը կոչ արեց ուշադրություն դարձնել հատկապես անցումներում կառուցվելիք թեքահարթակներին:

