fbpx
Հասարակություն

Տեղի կունենա «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի մրցույթ

Դեկտեմբերի 11-ին տեղի կունենա «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի մրցույթը։ Հայտնում է «Հրապարակ» օրաթերթը.

Մասնակցողների թիվը քիչ չէ` Կարեն Սահակյան (առաջին հիվանդանոցի նախկին տնօրեն), Գարիկ Աղաբեկյան (հերձող), սակայն հիմնական մրցակիցներն են առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն ու հիվանդանոցի ԺՊ, արդեն իսկ բազում սկանդալների մեջ հայտնված Արման Հովակիմյանը։ Սերգեյ Խաչատրյանին իր օրերում խաղից հանելու համար Արսեն Թորոսյանը ցանկացել էր նշանակել Յոլյանի անվան արյունաբանական հիվանդանոցի տնօրեն, սակայն չէր հաջողել, հիմա Խաչատրյանը բավականին լուրջ ու ռեալ մրցակից է նախարարի «մարդ» համարվող Հովակիմյանին։ Դո՞ւք կհաղթեք, թե՞ Խաչատրյանը՝ հարցրինք տնօրենի ԺՊ պարոն Հովակիմյանին։ «Ինչպե՞ս կարող եմ ասել, թե ով կարող է հաղթել»։ Դե գիտեք՝ այն զինվորը զինվոր չէ, որը գեներալ չի ուզում դառնալ։

«Ես համեստ եմ․ ժամանակը ցույց կտա՝ ով»։ Ինչպե՞ս եք գնահատում Ձեր մրցակիցների շանսերը։ «Ոչ մեկին չեմ ճանաչում»։ Որ չընտրվեք, շա՞տ կտխրեք։ «Որ չընտրվե՜մմիակ տխրելու պատճառը կլինի այն, որ չորս ամիս գիշերները չքնելու, օր ու գիշեր այստեղ լինելու ու դրական փոփոխությունների արդյունքը կիսատ է մնալու»։ Քիչքիչ «գեներալ» եք դառնում։ «Հիվանդանոցը եւս վեց ամիս, նոր տնօրենի դեպքում, գտնվելու է ճանաչման, ինֆորմացիա հավաքելու փուլում, բայց էգոիստաբար ասեմ, որ կյանքս Նոր տարուց առաջ թեթեւանալու է՝ չընտրվելու դեպքում»։ Բայց անգործ եք մնալու։ «Ես երբեք անգործ չեմ մնա»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ