fbpx
Մարզեր

Թումանյանական փառատոն՝ Դիլիջանի կենտրոնական դպրոցում

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին էր նվիրվել Դիլիջանի կենտրոնական դպրոցի նախաձեռնությամբ կազմակերպված երկօրյա փառատոնը, որին առաջին օրը մասնակցել են Դիլիջանի թիվ 6, թիվ 4 և կենտրոնական դպրոցների, իսկ երկրորդ օրը՝ Հաղարծնի, Գոշի, Դիլիջանի թիվ 5 և ավագ դպրոցների թատերախմբերը:

Փառատոնի մասնակիցներին ողջունել և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի ուղերձն է փոխանցել մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Մանե Ղազումյանը:

Հանդիսատեսին են ներկայացվել Թումանյանի հեքիաթները, որոնց երբեմն տրվել են նորովի մեկնաբանություններ:

Միջոցառման ավարտին մասնակից բոլոր դպրոցներին են հանձնվել Տավուշի մարզպետի կողմից տրված շնորհակալագրեր և Դիլիջանի կենտրոնական դպրոցի կողմից պատրաստված հուշանվերներ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ