Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է «Սպայկա» ագրոհոլդինգի պանրի և այլ կանթամթերքի գործարանի բացման արարողությանը: Մոտ 15 միլիոն դոլար է ներդրվել գործարանի շահագործման համար, որտեղ տարեկան արտադրվելու է «Սամբիել» ապրանքանիշի ավելի քան 2000 տոննա պանիր: 120 մասնագետ աշխատանք է գտել այստեղ: Ընկերությունը նաև հիմնել է կաթի որակը ստուգելու ժամանակակից լաբորատորիա:
Գերժամանակակից սարքավորումներով հագեցած գործարանի արտադրական հնարավորությունները թույլ են տալիս արտադրել բորբոսով պանիրների ողջ տեսականին: Ապրանքանիշի արտադրած պանիրը արտահանվելու է ԱՊՀ երկրներ և Մերձավոր Արևելք: Կսպառվի նաև ներքին շուկայում:
Գործարանը տարեկան մթերելու է 20 մլն տոննա որակյալ կաթ՝ լիտրը 190 դրամով: Միակ պահանջը ֆերմերին կաթի որակն է, սանիտարահիգիենիկ պայմանները, որոնք պահպանելու և վերահսկելու համար ընկերությունն իր հետ աշխատող ֆերմերներին կտրամադրի մոբիլ սառնարաններ և կթի կազմակերպման սարքավորումներ: Դրանք կօգտագործվեն արոտավայրերում և ստացիոնար ֆերմաներում: