fbpx
Աշխարհ

Բարբարա Բուշը Թրամփին մեղադրել է իրեն սրտի կաթվածի հասցնելու մեջ

ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին Բարբարա Բուշը նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է այն բանում, որ վերջինս իրեն հասցրել է սրտի կաթվածի: Այս մասին հայտնում է USA Today-ը՝ վկայակոչելով «Բարբարա Բուշը և ամերիկյան տոհմի ստեղծումը» գիրքը:

Գրքի հեղինակը պարզաբանել է, որ իրականում դա սրտի կաթված չի եղել, չնայած Բարբարա Բուշը դա հենց այդպես է անվանել: Նախկին առաջին տիկինը երկար տարիներ պայքարել է սրտի անբավարարության և թոքերի քրոնիկ հիվանդությունների դեմ:

Այդ ընթացքում նրան շատ էր զայրացնում Դոնալդ Թրամփի ծաղրը՝ ուղղված իր որդուն՝ Ջեբ Բուշին, այն բանի համար, որ նա նախընտրական քարոզարշավի ընթացքում օգտագործում էր մոր հեղինակությունը: Հենց նման իրավիճակներն են հանգեցրել այն բանին, որ Բարբարա Բուշի ինքնազգացողությունը վատանա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ