Ռմբակոծվել է Հալեպի հյուսիսարևելյան հատվածը: Արաբական «Ալ Մայադին» կայանի հաղորդմամբ՝ ամենայն հավանականությամբ, այս անգամ Հալեպը ռմբակոծվել է իսրայելական օդուժի կողմից։ Թիրախը եղել են իրանական զենքի պահեստարաններն:
«Սքայ նյուզ արաբիկ» կայանն էլ իր հերթին հաղորդում է, որ հարվածների թիրախ է դարձել Հալեպի միջազգային օդանավակայանի շրջակայքը, որտեղ էլ նշված պահեստներն են:
Ըստ սիրիական «Սանա» գործակալության՝ ռմբակոծվել է նաև Հալեպի «Շեյխ նաջար» շրջանը։