Կառավարությունն այսօր որոշեց լուծարել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը։
ՊՈԱԿ-ի գործառույթը կիրականացնի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, իսկ մի շարք գործառույթներ կիրականացվի աջակցող վարչությունների միջոցով:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը հարցը զեկուցելիս նշեց, որ լուծարվող ՊՈԱԿ-ի աշխատակիցները ներգրավվելու են նախարարության և նոր ստեղծվելիք վարչությունների աշխատանքներում։
Նախարարության փոխանցմամբ՝ կազմակերպությունը լուծարելու դեպքում կտնտեսվի պետական բյուջեից կազմակերպության վարչակազմի պահպանման համար տրամադրվող 37 միլիոն դրամը։