Այսօր հրապարակվել է Գերմանիայի գործազրկության փոփոխության ցուցանիշը, որը փաստացի կազմել է -7K։ Ըստ կանխատեսման պետք է լիներ՝ -10K, իսկ նախորդ ժամանակահատվածում եղել է՝ -20K։
Հրապարակվել է Մեծ Բրիտանիայի ՀՆԱ–ն 2018 թվականի չորրորդ եռամսյակի ցուցանիշների փոփոխությունը, համեմատած նախորդ եռամսյակին, ըստ որի այն կազմել է՝ 0.2%, ինչը համապատասխանում է թե՛ կանխատեսմանը, թե՛ նախորդ ժամանակահատվածի ցուցանիշին։ Ինչպես նաև հրապարակվել է նախորդ 2018 թվականի ցուցանիշը, որը եղել է 1.4%՝ կանխատեսումից և նախորդ ժամանակահատվածից ավել 0.1%-ով։
Կանադայի հունվար ամսվա ՀՆԱ–ի փոփոխությունը կազմել է 0.3%, ինչը 0.2%-ով մեծ է կանխատեսումից, իսկ նախորդ ժամանակահատվածից՝ 0.4%-ով։
ԱՄՆ–ի նոր տների վաճառքի ցուցանիշը կազմել է 667K, ինչը կանխատեսումից ավելին է 47K-ով, իսկ նախորդ ժամանակահատվածի համեմատած՝ 31K-ով։