fbpx
Քաղաքականություն

Միջազգային հանրությունը աջակցում է ՀՀ իշխանության քայլերին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքների մասին՝ կից հետևյալ գրառմամբ.

«Միջազգային հանրությունը շարունակում է հավաստիացնել իր աջակցությունը Հայաստանի իշխանության քայլերին ու նախաձեռնություններին: Ահա և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հայտարարությունը, որով նա ողջունում է այս անգամ էլ Ադրբեջանի նախագահի հետ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն ու դրական արդյունքները:

Մասնավորապես, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարն ընդգծում է հետագա բանակցությունների համար համապատասխան նպաստավոր մթնոլորտի ստեղծման համար առաջնորդների արած շեշտադրումները:

Նա նաև ողջունել է հրադադարի ամրապնդման ուղղությամբ հրապարակային ստանձնած հանձնառությունը և մարդասիրական խնդիրներով զբաղվելու երկու պետությունների ղեկավարների պատրաստակամությունը: Գլխավոր քարտուղարը նաև հայտնել է իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ