fbpx
Իրավական

Մեղրիի ոստիկաններն իրանցիների մոտ հայտնաբերել են հոգեներգործուն դեղահաբեր ու ափիոնանման զանգվածներ

Օրերս ոստիկանության Մեղրիի բաժնում ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներ են ստացվել, որոնք իրացվեցին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և ՌԴ սահմանապահ զորքերի Մեղրիի զորամասի ծառայողների համատեղ միջոցառումներով։

Մեղրիի սահմանայնին անցակետի չեզոք գոտում զննվել է Իրանի քաղաքացի, 56-ամյա Ղասեմ Նադիմիի «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենան։ Հայտնաբերվել է տարբեր գույների հոգեներգործուն 8 դեղահաբ։
Դարձյալ Մեղրի սահմանային անցակետում իրավապահները զննել են նաև 34-ամյա Էսմայիլ Ռահագոզարիի «Պեժո» մակնիշի ավտոմեքենան։ Վարորդի կողքի նստելատեղին հայտնաբերվել է հոգեներգործուն 10 դեղահաբ։ Նախնական տվյալներով՝ դեղահաբերն ընկել էին նրա կնոջ գրպանից։

Զննության է ենթարկվել նաև դարձյալ Իրանի քաղաքացի 64-ամյա Հոսսեին Սաեեդիի «Սկանիա» մակնիշի ավտոբուսը։ Իրավապահները վարորդի նստելատեղի մոտ հայտնաբերել են հոգեներգործուն 1 դեղհաբ, ինչպես և պոլիեթիլենային փաթեթներ՝ ափիոնանման զանգվածենրով։

Մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Մեղրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Հայտնաբերված դեղահաբերն ու ափիոնանման զանգվածներն առգրավվել և ուղարկվել են փորձաքննության։ Դեպքերի առթիվ ոստիկանության Մեղրիի բաժնում նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՊԵԿ քննչական վարչություն։
Հանգամանքները պարզվում են։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ