Իսկոն չի պատրաստվում փոխել ակումբային գրանցումն այս ամռանը:
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, Իսկոն մերժելու է մյուս ակումբների առաջարկները, քանի որ իր ապագան կապում է միայն «Ռեալի» հետ:
Ակումբը չփոխելը կապված է ոչ միայն սպորտային, այլ նաև ընտանեկան հանգամանքների հետ:
Իսկոի որդին ապրում է Մադրիդի և Մալագայի մեջտեղում գտնվող քաղաքներից մեկում: Ֆուտբոլիստը չի ցանկանում հեռվանալ իր որդուց, բացի այդ 26-ամյա խաղացողը իր ներկայիս ընկերուհուց՝ Սարա Սալամոյից երեխա է սպասում: Marca-ն նշում է, որ այս ամենի պատճառով Մադրիդը լքելը Իսկոյի ամենավերջին ցանկությունն է:
Իսկոյի հետ դեռևս հույսեր է կապում նաև Զինեդին Զիդանը։