fbpx
Իրավական

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող Չինաստանի քաղաքացին հայտնաբերվեց Հայաստանում

«Զինանոց-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ապրիլի 7-ին, ժամը 14.35-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացի 53-ամյա Քիյան Վեյմինգը, որը 2011թ. հունիսի 10-ից հետախուզվում էր ՌԴ Տիվայի Հանրապետության քրեական հետախուզության վարչության կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 322 հոդվածի 1-ի մասի (ապօրինի միգրացիա կազմակերպելը) մեղադրանքով:

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ