fbpx
Իրավական

Ապրիլի 5-ից 8-ը ՀՀ ոստիկանության կողմից բացահայտվել է հանցագործության 130 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 5-ից 8-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 130 դեպք, այդ թվում՝ 11-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 31, մարմնական վնասվածք հասցնելու 27, խարդախության 11, ծեծի 7, թմրամիջոցի հայտնաբերման 6, յուրացման կամ վատնման, ապօրինի ծառահատման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3-ական, ավտոմեքենա փախցնելու, խուլիգանության, որսագողության ու փաստաթուղթ կեղծելու 2-ական, սպանության փորձի, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, բնակարանային գողության, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, զենք-զինամթերքի առգրավման, կաշառակերության, անձնական տեղեկությունների տարածման և սպանության սպառնալիքի, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, գույքի անզգուշությամբ վնասման, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, հրազենի մաքսանենգության, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգության, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու, պետական սահմանն ապօրինի հատելու, փաստաթղթի հափշտակության, թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր, ինչպես նաև այդպիսիք պատրաստելու համար օգտագործվող և հատուկ հսկողության տակ գտնվող նյութեր, սարքավորումներ կամ գործիքներ արտադրելու, ձեռք բերելու, պահելու, հաշվառելու, բաց թողնելու, փոխադրելու կամ առաքելու կանոնները խախտելու, մասնավոր բժշկական կամ դեղագործական գործունեությամբ ապօրինաբար զբաղվելու, կեղծ դեղեր պատրաստելու կամ իրացնելու և փաստաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 13 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3, մարմնական վնասվածք հասցնելու և կողոպուտի 2-ական, ավտոմեքենա փախցնելու, ճանապարհատրանսպորտային պատահարի, ծեծի ու որսագողության 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 41 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 63-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ