fbpx
Հասարակություն

Մարդասիրական օգնության շարասյունը Հայաստանից մեկնեց Իրան

Իրանում ջրհեղեղից տուժածներին օժանդակություն ցուցաբերելու համար մարդասիրական օգնության շարասյունն այսօր Արտակարգ իրավիճակների նախարարությունից մեկնեց Իրան:

«Իրան ուղարկում ենք հիմնականում վերմակներ, մահճակալներ և վրաններ: Իրանական կողմը սնունդ չի ցանկացել», – նշել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

2-3 օրվա ընթացքում օգնությունը տեղ կհասնի և հայ փրկարարները հետ կվերադառնան:

Օգնությունը տրամադրվել է հայ-ռուսական հումանիտար աջակցության կենտրոնի միջոցով:

Հիշեցնենք, որ Իրանի հյուսիս-արևմուտքում ջրհեղեղ է։ Դրա հետևանքով տուժածների թիվը հասնում է 60 000-ի։ Ջրհեղեղի պատճառով 700 մարդ վիրավորվել է, իսկ 70-ը՝ մահացել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ