«Ռեալը» շարունակում է բանակցություններ վարել Էդեն Ազարին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերելու շուրջ:
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, «Ռեալում» համոզված են, որ Ազարը կտեղափոխվի իրենց ակումբ: Լոնդոնյան թիմը 100 մլն ֆունտ է պահանջում (116 մլն եվրո), չնայած նրան, որ հարձակվողի պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականի ամառը:
ՖԻՖԱ-ի կողմից «Չելսիի» վրա դրված տրանսֆերային արգելքը բարդացնում է դրությունը։