ԱԺ այսօրվա նիստի ընթացքում ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարց էր ուղղել ֆինանսների փոխնախարարին, թե ՊԵԿ-ն ի՞նչ է հասկանում «գերշահույթ»: Փոխնախարարը պատասխանել է.
«Ես, բնականաբար, չեմ կարող մեկնաբանել, թե ինչ է հասկանում ՊԵԿ-ը «գերշահույթ» եզրույթի տակ՝ այն պարզ պատճառով, որ ՊԵԿ-ը չեմ ներկայացնում»,- ասաց նա:
Պողոսյանը նշեց, որ «շահույթ»-ը տնտեսագիտական եզրույթ է. կա նորմալ շահույթ, դա այն չափաբաժինն է, որ թույլ է տալիս կամ շարժառիթներ է ստեղծում, որ տնտեսվարողը մնա այդ ոլորտում: Կա նաև նորմալից բարձր շահույթ, հավանաբար, սա պետք է որակել որպես «գերշահույթ»: