fbpx
Աշխարհ

Թրամփը և Սաուդյան Արաբիայի արքայազնը քննարկել են Մերձավոր Արևելքի իրադրությունը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 9-ին հեռախոսային բանակցություններ է վարել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդի հետ: Կողմերը քննարկել են Մերձավոր Արեւելքի իրադրությունը։

«Նախագահ Դոնալդ Թրամփը կառուցողական խոսակցություն է ունեցել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդի հետ: Նրանք քննարկել են Սաուդյան Արաբիայի դերը տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում, Իրանի վրա առավելագույն ճնշման պահպանումը, ինչպես նաեւ մարդու իրավունքների հարգման կարեւորությունը»,- ասված է Սպիտակ տան՝ հրապարակված մամուլի տեղեկագրում:

Ապրիլի 8-ին ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտն արգելել է Սաուդյան Արաբիայի 16 քաղաքացու մուտքը երկիր, որոնք մեղսակից են լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանությանը: ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի հաղորդագրության համաձայն՝ այն անձանց ցուցակում, որոնց արգելված է մուտքն ԱՄՆ, մանավորապես, նշված են գահաժառանգ արքայազնի զանգվածային լրատվամիջոցների գծով խորհրդատու Սաուդ ալ Քահթանիի, Սաուդյան Արաբիայի անվտանգության ծառայության աշխատակից Մահեր Աբդուլազիզ Մութրեբի եւ թագավորական գվարդիայի անդամ Թաար Ղալեբ ալ Հարբիի անունները: Նրանք բոլորը մտել են այլախոհների դեմ պայքարի հատուկ խմբի մեջ, որը կազմակերպվել է արքայազն Մուհամեդ բեն Սալմանի հրամանով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ