Տիրանայի օդանավակայանում զինված մարդիկ՝ կամուֆլյաժով և դիմակներով, հարձակվել են «Ավստրիական ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռի վրա և մի քանի միլիոն եվրո գողացել ինքնաթիռից:
Ինչպես նշվում է, պատահարի վայրից փախուստի ժամանակ հանցագործները փոխհրաձգություն են սարքել տեղի ոստիկանության հետ: Մեկ կողոպտիչ տեղում սպանվել է: Ուղևորները և անձնակազմի անդամները չեն տուժել:
Ալբանիայի մայրաքաղաքի ոստիկանության տվյալներով՝ կողոպտիչներն օդանավակայանի տարածքում հայտնվել են արտակարգ ծառայությունների ուղեմուտքից: Կողոպտիչները եղել են երեքը, նրանք գաղտագողի մոտեցել են ինքնաթիռին, զենքով սպառնացել օդանավակայանի վերգետնյա ծառայությունների աշխատակիցներին և փողը գողացել ուղեբեռների բաժանմունքից: Ոչնչացված հարձակվողը զինված էր ինքնաձիգով, նռնակներով և փամփուշտներով լի մի քանի պահեստատուփերով: