Կալանավորվել է «Դուխով Հայաստան բաց հասարակություն» էջը համակարգող անձը: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացել է ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանից: Վերջինիս խոսքով` անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 226 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այն է`ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելուն, ռասայական գերազանցությանը կամ ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողությունները, որ կատարվել են հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով:
Նշենք, որ այս արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին հանձնարարել էր բացահայտել և կոշտ հակահարված տալ ֆեյքերին` կասկածի տակ չդնելով խոսքի ազատությունը.«Եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսելու մանիպուլյացիաներ անելու համար, դա ազգային անվտանգության խնդիր է։ Հույս ունեմ, որ այս հարցում կկարողանանք կոնկրետ արդյունքներ ապահովել», – ասել էր նա:
Մեկ օր անց Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ «Դուխով Հայաստան բաց հասարակություն» էջի հեղինակը բացահայտվել է և հարցաքննվել:
Հարուցվել էր քրեական գործ։