ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՊԵԿ-ից դեռ զեկուցում չի ստացել՝ արդյոք աշխատանքից ազատվել են այն ծառայողները, որոնց ինքը հորդորեց ազատել։
Հարցին՝ շարունակո՞ւմ է պնդել, որ աշխատակիցները պետք է հեռացվեն, վարչապետն ասաց. «Ես մի բանը մի անգամ եմ ասում»։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ եթե որևէ մեկը գտնում է, որ ՀՀ վարչապետը չի կարող պաշտպանել ՀՀ դրոշը, ուրեմն իրենց պատկերացումները պետության մասին այլ են։