fbpx
Իրավական

Վանեցյանը պարզաբանել է, թե որ ֆեյք-օգտատերերն են հայտնվելու իրենց ուշադրության կենտրոնում

Համացանցում ֆեյք-հաշիվ ունենալը յուրաքանչյուրի իրավունքն է, եթե այն չի տարածում տեղեկություն, որն իր մեջ հանցակազմ կպարունակի:

Այս մասին ապրիլի 10-ին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը` անդրադառնալով վերջին օրերին լայն հնչեղություն ստացած ֆեյք-օգտատերերին պատասխանատվության ենթարկելու հարցին:

«Մարդու անանուն հանդես գալն իր իրավունքներից մեկն է, որը խախտել որևէ մեկն իրավունք չունի: Այլ բան է, եթե այդ մարդը հանդես գալով այլ անձի տվյալներով, փորձում է համացանցում կամ հասարակության շրջանում տարածել տեղեկատվություն, որի մեջ պարունակվում է հանցակազմ»,- ասաց Վանեցյանը:

Արթուր Վանեցյանը արդեն ձերբակալված «Դուխով Հայաստան, բաց հասարակություն» ֆեյք-էջի օգտատիրոջ մասին մանրամասներ չհայտնեց՝ նշելով, որ ամեն ինչ կհայտնեն հասարակությանը, երբ հնարավոր կլինի բացահայտել նախաքննության ընթացքում ստացված տվյալները:

Ազգային անվտանգության ծառայությունը հայտնաբերել էր «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցված «Դուխով Հայաստան, բաց հասարակություն» ֆեյք-էջի տակ թաքնված անձին, ով հետագայում կալանավորվել է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ