ԵԽԽՎ-ում ՀՀ վարչապետին հարց տվեցին նաև Իրանի հետ հարաբերությունների մասին:
Իրանը ոչ միանշանակ հարաբերություններ ունի Եվրոպայի հետ: Հայաստանն էլ լավ հարաբերություն ունի Իրանի հետ: Ինչպե՞ս եք Դուք պատկերացնում այս գործընթացում Հայաստանի դերը:
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ այդ թեմայով ինքը հաճախ է զրուցել եվրոպացի գործընկերների հետ:
«Ես կարող եմ ասել, որ նրանք համաձայն են Իրանի հետ լավ հարաբերություններ պահպանելու և զարգացնելու մեր տեսլականի հետ: Ինչ վերաբերում է Իրանի շուրջ ստեղծված միջազգային հակասություններին, մենք հասկանում ենք, որ այդ հակասությունների երկու կողմերում մեր բարեկամներն են: Մեր հույսն ու ցանկությունն այն է, որ այդ հակասությունները լուծվեն երկխոսությամբ: Դա միակ ճանապարհն է, որ 21-րդ դարում անհրաժեշտ է»: