fbpx
Աշխարհ

Ասանժի մայրը հայտնել է իր որդու՝ դատարանի առջև կանգնելու հավանական ժամկետը

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի մայրը՝ Քրիստին Ասանժը Twitter-ի իր էջում գրել է, որ իր որդին կարող է շրջանային դատարանի առջև կանգնել 24 ժամվա ընթացքում: Նա հստակեցրել է, որ ինքն այսպիսի տեղեկատվություն է ստացել փաստաբանից:

«Մեծ Բրիտանիան, ամենայն հավանականությամբ, կհասնի բանտային կալանքի առավելագույն՝ 12-ամսյա ժամկետի», – գրել է Ասանժը:

Հիշեցնենք, որ Ասանժին ձերբակալել են Լոնդոնում գտնվող Էկվադորի դեսպանատնից, որտեղ նա շուրջ 7 տարի է ինչ ապասատան էր ստացել Էկվադորի իշխանությունների կողմից։

https://twitter.com/AssangeMrs/status/1116282896145190914

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ