fbpx
Խորհրդարան

Նպատակահարմար չենք համարում Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն դարձնել քաղաքական կառույցներ. Լիլիթ Մակունց

Այսօր Ազգային ժողովում Կառավարության կառուցվածքի մեջ փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմեց «Իմ քայլը» խմբակցության անդամներին՝ հարցնելով. – «Ինչո՞ւ վարչապետի խոստումը չեք կատարել այս նախագծով։ Իսկ վարչապետն այս ամբիոնից ասել է՝ «ես գտնում եմ, որ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը դառնալու են նախարարություններ», հետևաբար մտնելու են Կառավարության կառուցվածք։ Հիմա ասեք՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի խոստումը չեք կատարում և ի՞նչն է պատճառը, որ հեղափոխությունից մեկ տարի անց չեք կողմնորոշվում, թե ինչպես է պետք մեր կառավարման համակարգը դարձնել բաց, ժողովրդավարական և հաշվետու, ինչո՞ւ եք Սերժ Սարգսյանի կոստյումը հագել»։

Մարուքյանի պնդմամբ՝ «սա Սերժ Սարգսյանի կոստյումն ա՝ սուպերվարչապետական համակարգ ա»։

Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ նպատակահարմար չեն համարում այս պահին ուժային կառույցները՝ Ոստիկանություն ու Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) դարձնել քաղաքական կառույցներ։ Մակունցը հավելեց, որ նպատակահարմար չեն համարում հաշվի առնելով թե՛ Հայաստանի, թե’ տարբեր երկրների փորձով որոշ մտահոգություններ:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ