Պակիստանի հյուսիսում անհայտ անձինք հարձակվել են ավտոբուսի վրա, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ, հայտնում է Geo TV-ն:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Բելուջիստան նահանգի Մաքրանա ավտոճանապարհի վրա:
Անհայտ անձինք կանգնեցրել են ավտոբուսը և պահանջել որոշ ուղևորների փաստաթղթերը, այնուհետև գնդակահարել նրանց:
Միջադեպի պատճառներն անհայտ են: