fbpx
Իրավական

Ապրիլի 17-ից 18-ը ՀՀ ոստիկանության կողմից բացահայտվել է հանցագործության 57 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 17-ից 18-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 57 դեպք, այդ թվում՝ 6-ը նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 12, խարդախության 9, անձնական ունեցվածքի գողության 8, ապօրինի ծառահատման 6, ծեծի 4, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, ավտոմեքենա փախցնելու, հարկերից խուսափելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, կանխամտածված սնանկության, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու, անձնական կյանքի մասին գաղտնիք կազմող տեղեկություններ տարածելու, փաստաթղթի կեղծիքի, սպանության սպառնալիքի, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու և նախաքննության կամ հետաքննության տվյալները հրապարակելու 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 2 անհետ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4, մարմնական վնասվածք հասցնելու և ճանապարհատրանսպորտային պատահարի 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ