Ֆրանսիական սպառազինությունների արտահանման արժեքը 2018 թվականին հասել է 9 մլրդ եվրոյի: Այդ մասին, հանրապետության զինված ուժերի նախարար Ֆլորանս Պառլին ապրիլի 19-ին հայտնել է CNews հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«2018 թվականին սպառազինությունների արտահանման ցուցանիշը կազմել է մոտավորապես 9 մլրդ եվրո: 2017 թվականին այն 7 մլրդ եվրո էր: Այսինքն՝ մենք հասել ենք 30 տոկոս աճի»,-ասել է պաշտպանության նախարարը:
Դրա հետ մեկտեղ նա ընդունել է, որ Ֆրանսիան ավելի մեծ եկամուտներ էլ է ունեցել սպառազինությունների արտահանումից:
Մասնավորապես 2016 թվականին Հնդկաստանի հետ ստորագրված մի քանի տասնյակ Rafale կործանիչների մատակարարման պարտավորագրի շնորհիվ սպառազինությունների արտահանման չափը գերազանցել է 10 մլրդ եվրոն:
Նախարարը հայտնել է, որ մոտ ժամանակներս խորհրդարանին կներկայացնի սպառազինությունների արտահանման վերաբերյալ իր գերատեսչության զեկույցըը: