ՌԴ Պետդումայի Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն տեղեկություններ է ներկայացրել է ՀՀ և ՌԴ ղեկավարներ՝ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առաջիկա հանդիպման մասին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Մատվիենկոյի խոսքերով` Պուտինն ու Փաշինյանը, հնարավոր է` հանդիպեն մայիսի 29-ին Ղազախստանում` ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի 5-րդ գագաթաժողովի շրջանակներում: Դաշնային խորհրդի խոսնակը նաև նշել է, որ երկու երկրների քաղաքական փոխհարաբերությունները զարգանում են շատ կառուցողական. Պուտինն ու Փաշինյանն ընթացիկ տարում հանդիպել են 7 անգամ:
«Մայիսի 29-ին հանդիպում կլինի ԵԱՏՄ գագաթաժողովի շրջանակներում, իսկ հոկտեմբերի 1-ին նմանատիպ միջոցառում կանցկացվի նաև Երևանում, որտեղ նույնպես երկու երկրների ղեկավարների հանդիպման հնարավորություն կլինի»,- ասել է Մատվիենկոն: